ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Սաուդյան Արաբիայի հավաքականի օդանավի շարժիչը բռնկվել է

Սաուդյան Արաբիայի հավաքականի օդանավի շարժիչը բռնկվել է
19.06.2018 | 18:56

Սաուդյան Արաբիայի հավաքականն առանց խնդիրների չի կարողացել մեկնել Դոնի Ռոստով՝ ՈՒրուգվայի հետ ԱԱ-2018-ի խմբային երկրորդ փուլի հանդիպման:
Թիմը Airbus A-319 օդանավով թռչում էր Սանկտ Պետերբուրգից:
Սաուդցիների օդանավի շարժիչը թռիչքի ժամանակ բռնկվել է: Օդաչուներին հաջողվել է բարեհաջող վայրէջք իրականացնել, ոչ-ոք չի տուժել:

Դիտվել է՝ 2135

Մեկնաբանություններ